ԱՄՆ-ի ռմբակոծիչն արտակարգ վայրէջք է կատարել Մեծ Բրիտանիայի ավիաբազայում. Gloucestershire Echo

Armenpress 14:21, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 ռազմավարական ռմբակոծիչն արտակարգ վայրԷջք Է կատարել Գլոսթերշիրի անգլիական կոմսության Fairford ավիաբազայում այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ նրա մոտ խափանվել Է շարժիչներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Gloucestershire Echo տեղական թերթը:

Միջադեպը տեղի Է ունեցել դեկտեմբերի 3-ի երեկոյան: Ինքնաթիռը, որն առաքելություն Էր իրականացնում Միջերկրական ծովի շրջանում, արտակարգ պատահարի մասին հաղորդագրություն Է ուղարկել տեղական ժամանակով մոտավորապես 15-ին (Երեւանի ժամանակով 18-ին): Ըստ հրատարակության տվյալների, բռնկման պատճառով անջատվել Է7 ռմբակոծիչի ութ շարժիչներից մեկը: Մոտավորապես երկու ժամ անց, մի քանի պտույտ կատարելով Գլոսթերշիրի եւ Վուսթերշիրի կոմսությունների երկնքում, ինքնաթիռը բարեհաջող վայրԷջք Է կատարել յոթ շարժիչներով:

Ինչպես նշում Է հրատարակությունը, նմանօրինակ միջադեպ Մեծ Բրիտանիայում տեղի Է ունեցել սեպտեմբեր ամսին: Այն ժամանակ ամերիկյան B-52 ռմբակոծիչը Fairford ավիաբազա Է վերադարձել այն բանից հետո, երբ ինքնաթիռում տեղի Է ունեցել արտակարգ պատահար, որի պատճառը չի հայտնվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am