Օլիմպիադան 2021 թվական հետաձգելու ծախսերը կկազմեն շուրջ 2,8 մլրդ դոլար. Kyodo

Armenpress 14:12, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի մայրաքաղաքի իշխանությունները, «Տոկիո-2020» կազմակերպական կոմիտեն եւ Ճապոնիայի կառավարությունը համաձայնեցրել են 294 միլիարդ իենի (շուրջ 2,8 միլիարդ դոլարի) չափով ծախսերի գումարը, որը կպահանջվի Տոկիոյում ամառային Օլիմպիադան 2020-ից 2021 թվական հետաձգելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը:

Նշվում Է, որ այդ գումարից 94 միլիարդ իենը (շուրջ 923 միլիոն դոլարը) կուղղորդվի մրցումներում նոր կորոնվիրուսով վարակումների կանխմանը: Ծախսերի մեծ մասը՝ 120 միլիարդ իենը (շուրջ 1,1 միլիարդ դոլարը), կստանձնեն Ճապոնիայի մայրաքաղաքի իշխանությունները: Մնացած գումարը կվճարեն «Տոկիո-2020» կազմկոմիտեն (103 միլիարդ իեն (շուրջ 990 միլիոն դոլար)) եւ Ճապոնիայի կառավարությունը (71 միլիարդ իեն (շուրջ 682 միլիոն դոլար)):

Տոկիոյում Օլիմպիադան պետք Է կայանար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում:

Ըստ որում Խաղերի «Տոկիո-2020» անվանումը պահպանված Է: Հունիսին Տոկիոյում Խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հանդես Է եկել հաջորդ տարի մրցումների անցկացման ձեւաչափը պարզեցնելու օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am