Ճապոնիայում կորոնավիրուսից առաջին անգամ 20-ից ցածր տարիքի մարդ է մահացել

Armenpress 13:07, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում գրանցվել Է կորոնավիրուսից մինչեւ 20 տարեկան հիվանդի մահվան առաջին դեպքը երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:

Ընդամենը Ճապոնիայում համավարակի ողջ ժամանակաշրջանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 156 հազար դեպք, 2274 մարդ մահացել Է: Ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում գտնվում Է 497 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am