1000х90.jpg (78 KB)

Քաղաքացիները Հայաստանի համար Թուրքիային Ադրբեջանից ավելի մեծ սպառնալիք են համարում. հարցում

Armenpress 12:53, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացված հարցման մասնակիցները ՀՀ-ի անվտանգության համար Ադրբեջանից առավել մեծ սպառնալիք են համարում Թուրքիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին հարցրել ենք, թե ո՞ր երկիրը կամ երկրներն են սպառնում ՀՀ անվտանգությանը: 86,5%-ը նշել է` Թուրքիան, 70,9%-ը նշել է, որ Ադրբեջանը»,- ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ քաղաքացիներն առավել քիչ թվով նշել են նաև այլ երկրների անուններ:

Հարցման մասնակիցներին տրվել է նաև հարց, թե արդյոք այսօր Հայաստանի Հանրապետությունն ավելի ապահով է արտաքին հարձակումից, քան նախքան արցախյան երկրորդ պատերազմը:

«15,4%-ը նշել է, որ միանշանակ ապահով է, ավելի շուտ ապահով է` 19.5%-ը, ավելի շուտ ապահով չէ` 18.9%-ը, և ընդհանրապես ապահով չէ` 38,2%-ը»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Հարցվածների 8,1%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am