Ադոլֆ Հիտլեր Ուունոնան Նամիբիայում կայացած ընտրություններում ստացել է ձայների 85 տոկոսը

Armenpress 20:40, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նամիբիացի քաղաքական գործիչ Ադոլֆ Հիտլեր Ուունոնան երկրի իշխող քաղաքական ուժի կազմում տեղական ինքնակառավարման ընտրություններում ստացել է ընտրողների 85 տոկոսի աջակցությունը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մանկության տարիներին ես իմ անունը համարում էի նորմալ, և միայն պատանեկան տարիքում հասկացա, որ ինչ է իրենից ներկայացրել այդ մարդը»,- ասել է Ուունոնան։ Նա նկատել է, որ ընդհանրապես ներկայանում է Ադոլֆ Ուունոնա։

«Այժմ իմ անունը փոխելը շատ ուշ է»,- ընդգծել է նա։

Քաղաքական գործիչը հաղթել է օշոնանա շրջանում կայացած ընտրություններում, որը տեղակայված է Նամիբիայի հյուսիսում։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am