Ստեփանակերտում գործում է 5 դպրոց, ևս 5-ը կվերաբացվի առաջկա շաբաթում

Armenpress 17:49, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ներկայումս   Ստեփանակերտում գործում են 2-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և ֆիզմաթ դպրոցները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են Արցախի կրթության,  գիտության և մշակույթի նախարարությունից:

Առաջիկա շաբաթվա ընթացքում  կվերաբացվեն և  կգործեն  նաև  3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցները: Ժամանակավորապես չի գործելու 5֊րդ դպրոցը, որի  աշակերտներն, ըստ նախընտրության, կարող են հաճախել 4-րդ ու 8-րդ դպրոցներ, իսկ  6-րդ դպրոցի վերաբերյալ  կտեղեկացվի  առաջիկայում: Դասերը վերսկսվել են նաև  Ստեփանակերտի  բժշկական ու երաժշտական քոլեջներում:   Շուշիի Մոզյան արհեստագործական ուսումնարանի աշկերտները կարող են գրանցվել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում. առաջիկայում սպասվում է 2 ուսումնարանների միավորում:  Դեռևս չեն գործում Ստեփանակերտի  երաժշտական ու արվեստի դպրոցները: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am