Ֆրանսիայից վտարել են 66 օտարերկրացիների, որոնց կասկածում են արմատական տրամադրությունների մեջ

Armenpress 14:17, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները վերջին մեկուկես ամսում երկրից վտարել են 66 օտարերկրացիների այն կասկածանքով, թե նրանք արմատական գաղափարներ են դավանում: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը RTL ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս պահին 66 մարդ Է վտարված Ֆրանսիայից,- ասել Է նա:- Եվս շուրջ 50 մարդ գտնվում Է վարչական ձերբակալման կենտրոններում՝ սպասելով վտարման»: Ինչպես նշել Է ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավարը, արտաքսման գործընթացը դժվարացնում Է այն փաստը, որ «Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով փակ Է օդային հաղորդակցությունը մի շարք երկրների հետ»: Նա նաեւ տեղեկացրել Է, որ «այսօր օրվա երկրորդ կեսին կսկսվի 76 մզկիթների նկատմամբ վերահսկողության սահմանման միջոցների իրականացումը, որտեղ, ենթադրաբար, արմատական իսլամիզմի գաղափարներ են քարոզում»: Հոկտեմբերի կեսերին հանրապետության ՆԳՆ-ն հայտնել Է, որ իշխանությունները հետեւում են ավելի քան 4 հազար օտարերկրացիների, որոնց կասկածում են արմատականացման մեջ, եւ պատրաստվում են նրանցից 231-ին վտարելու երկրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am