1000х90.jpg (78 KB)

Կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ. Հայաստանում «Լեհական մշակույթի օրեր» կանցկացվեն

Armenpress 10:47, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի հարյուրամյակին դեկտեմբերի 7-9 Հայաստանում «Լեհական մշակույթի օրեր» կանցկացվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակում կազմակերպվելու են կինոցուցադրություններ, ֆոտոցուցահանդես, գրքի շնորհանդես, ինչպես նաև լեհական դասական երաժշտության համերգ։

Նախագիծը կազմակերպել են լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության մշակույթի տարածման հիմնադրամի կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am