«Սուպերսոնիքս»-ը մեկ միավորի առավելությամբ հաղթեց ԲԿՄԱ-ին. Բասկետբոլի Ա լիգա

Armenpress 23:46, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Սուպերսոնիքս»-ԲԿՄԱ խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 103-102 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Սուպերսոնիքսը» հաղթեց առաջին ու երրորդ քառորդներում, իսկ մյուս 2 քառորդում ուժեղ էր ԲԿՄԱ-ն:

Խաղում ամենաարդյունավետը «Սուպերսոնիքսից» Օսթինն էր՝ վաստակած 30 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 1 արդյունավետ փոխանցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am