1000х90.jpg (78 KB)

Մենք ավելի մոտ էինք հաղթանակին. Բիչախչյան

Armenpress 23:02, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը գոհ է «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղում իր ֆուտբոլիսների ցուցադրած խաղից:

«Վատ հանդիպում չէր: Ես գոհ եմ տղաների կատարած աշխատանքից և նրանց ցուցադրած ֆուտբոլից: Կարծում եմ մենք ավելի մոտ էինք հաղթանակին, քան «Արարատ-Արմենիա»-ն, բայց չկարողացանք հաղթել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է Բիչախչյանը:

Մասնագետի խոսքով` «Արարատ»-ը լավ է գործել պաշտպանությունում: Հաջորդիվ կայանալիք խաղերում «Արարատ»-ը փորձելու է առավելագույն արդյունքի հասնել:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում կայացավ «արարատյան դերբին»` «Արարատ-Արմենիա»-«Արարատ»: Առաջին կեսում երկու թիմերը ճօգտագործեցին իրենց հնարավորությունները, նույն ընթացքը ունեցավ նաև երկրորդ 45 րոպեները: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am