Պուտինը հրահանգել է հաջորդ շաբաթ սկսել կորոնավիրուսի մասշտաբային պատվաստումները

Armenpress 18:02, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրում հաջորդ շաբաթ սկսել կորոնավիրուսի մասշտաբային պատվաստումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պուտինն ասել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ զրույցում:

«Եկեք հաջորդ շաբաթ սկսենք մաշտաբային պատվաստումները»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի Դաշնությունը ստեղծել է կորոնավիրուսի «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որից որոշ օրինակ նաև նվիրաբարել է Հայաստանի Հանրապետությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am