Նոյեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 197 երեխա

Armenpress 16:20, 2 Դեկտեմբեր, 2020

ԳԱՎԱՌ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 197 երեխա՝ 107 տղա եւ 90 աղջիկ։

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 108 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 34-ը՝ Գավառի, 24-ը՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 23-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 8-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2019 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 211 երեխա՝ 110 տղա, 101 աղջիկ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am