ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին

Armenpress 15:41, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2718 զոհված զինծառայողի մարմին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մինչ այս պահը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 1746 զինծառայողի անուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am