Քննարկվում է ՀԱՊԿ անդամ երկրներում Սպուտնիկ V պատվաստանյութը համատեղ արտադրելու հնարավորությունը. Պուտին

Armenpress 14:14, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ներկայումս քննարկվում է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ՀԱՊԿ-ի անդամ երկրներ մատակարարելու և այդ երկրներում այն այն համատեղ արտադրելու հնարավորության հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ խորհրդի նիստում` տեսակոնֆերանսի ռեժիմով:

«Ներկայումս քննարկվում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ՀԱՊԿ անդամ պետություններին մատակարարելու հարցը և ձեր երկրներում դրա հնարավոր համատեղ արտադրության հարցեր», - ասել է Պուտինը՝ դիմելով ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին:

Նա նշել է, որ դա վերաբերում է նաև ռուսական երկու այլ պատվաստանյութերին, այդ թվում ՝ «ЭпиВакКороны» պատվաստանյութին, որը նույնպես անցել է գրանցման գործընթացը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am