Բուն խաղից գոհ եմ. Ալեքսանդր Գրիգորյան

Armenpress 22:34, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու»-ի ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գոհ է «Նոա»-ի դեմ խաղի արդյունքից (1:1):

«Մեզ համար ինչ որ տեղ բարդ հանդիպում ստացվեց: Բայց դա պայմանավորված էր նրանով, որ մեծ ազդեցություն ուներ խաղի հաշիվը: Տղաները նվիրվեցին առավելագույնս: Սակայն բուն խաղից գոհ եմ, քանի որ մեկնարկային կազմում կային ֆուտբոլիստներ, ովքեր ոչ միշտ են խաղում մեկնարկից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրիգորյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում մեկ մեկու հետ մրցեցին «Նոա»-ն և «Ուրարտու»-ն: «Նոա»-ից 10 րոպեին Մայրովիչի գոլին 30-րդ րոպեին «Ուրարտու»-ից պատասխանեց Կոբզարը: Երկրորդ կեսում թիմերը չօտագործեցին իրենց հնարավորությունները և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Այս տուրից հետո «Ուրարտու»-ն մրցաշարային աղյուսակում երկրորդն է, իսկ «Նոա»-ն` 5-րդը:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am