«Երկիր Մեդիա»-ն ոստիկանությանը մեղադրում է օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ

Armenpress 21:24, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ՀՀ ոստիկանությանը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում հեռուստաընկերութան օպերատորի աշխատանքը խոչընդոտելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն օպերատորին տեսանկարահանող սարքի հետ միասին ակցիայի մասնակիցների հետ նստեցրել են ոստիկանական մեքենան, այնուհետև բաց թողել մեքենայից:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ միջադեպի հետևանքով կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը:

Դեկտեմբերի 1-ին վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները հերթական բողոքի ակցիան են անցկացրել Երևանի կենտրոնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am