Ֆրանսիայում 300 կիլոգրամ քաշով տղամարդուն տնից դուրս են բերել վերամբարձ կռունկով

Armenpress 17:56, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարները Ֆրանսիայի հարավի Պերպինիան քաղաքում մի քանի ժամ տեւող գործողության ժամանակ գործի են դրել շինարարական կռունկ՝ բնակարանից 300 կիլոգրամ քաշ ունեցող տղամարդուն դուրս բերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է France3 Occitanie տեղական հեռուստաալիքը:

Հոկտեմբերի վերջին հաղորդվել Էր, որ ավելորդ քաշ ունեցող Պերպինիան քաղաքի բնակիչն ավելի քան մեկ տարի չի կարողացել իր բնակարանից դուրս գալ, իսկ նրա փաստաբանը գանգատ Է ներկայացրել ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենուին: Ալեն անունով տղամարդը քաղաքային իշխանությունների օգնությանն Էր սպասում 2019 թվականի հուլիսից: Այն ժամանակ նա ընկել Էր եւ կոտրել իր ազդրը՝ արգելափակված մնալով իր բնակարանում: Դեկտեմբերի 1-ին իրականացված փրկարարական գործողությանը մասնակցել Է շուրջ 50 մարդ՝ ոստիկաններ, հրշեջներ, բժիշկներ եւ քաղաքապետարանի աշխատակիցներ:

Դրա անցկացումը դժվարացրել Է նեղ փողոցը, որտեղ գտնվում Էր Ալենի տունը: Նրա բնակարանի պատուհանը հարկադրված են եղել լայնացնել ճակատի մասնակի քանդման գնով: Շենքի բնակիչները ժամանակավորապես տարհանվել են: Գործողությունն սկսելուց մի քանի ժամ անց Ալենին տեղավորել են հատուկ կոնտեյների մեջ, որն ամբարձիչի օգնությամբ բարձրացվել Է պատուհանի մակարդակի: Ներքեւում կոնտեյներն անմիջապես տեղավորել են շտապ օգնության մեքենայի մեջ: Տղամարդուն տեղափոխել են Մոնպելյե քաղաքի հիվանդանոց: Սպասվում Է, որ բազմակողմանի բուժզննումից եւ անհրաժեշտ բուժումից հետո Ալենին կտեղավորեն Տուլուզի մասնագիտացված կենտրոն, որը նախատեսված Է ավելորդ քաշից տառապող մարդկանց համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am