«Լուսավոր Հայաստան»-ն ու ԲՀԿ-ն նախաձեռնել են գերիներին վերադարձնելու հարցով հրատապ քննարկում

Armenpress 15:33, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առանցքում հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրն է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տեղեկացնում է, որ քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին, գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։ Առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am