Ստեփանակերտում տեղի կունենա Սմերչ հրթիռի ռումբերի ականազերծում. ԱԻՊԾ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Armenpress 14:55, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված Սմերչ համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Տեղեկացնում ենք, որ ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված Սմերչ համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում: Խնդրում ենք, պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել»,- ասվածէ հաղորդագրությունում:

ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են Ստեփանակերտը և բոլոր բնակավայրերը մաքրել պայթուցիկ զինատեսակներից և դրանց մնացորդներից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am