ԱՀԿ-ն Աֆրիկայի երկրներին կոչ Է արել ակտիվացնելու կորոնավիրուսի դեմ պատվաստման նախապատրաստումը

Armenpress 14:30, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Աֆրիկայի երկրներին կոչ Է արել ավելի ակտիվորեն վարելու կորոնավիրուսի դեմ պատվաստման նախապատրաստումը: Կազմակերպության գնահատումներով՝ այս պահին մայր ցամաքի կեսից քիչ պետություններն են որոշել բնակչության առաջնային խմբերն իմունացման համար եւ մեկ քառորդից պակաս մասը ֆինանսավորման պլաններ ունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշված Է ԱՀԿ-ի՝ Ժնեւում հրապարակված մամուլի տեղեկագրում, այս պահին «Աֆրիկան հեռու Է» COVID-19-ի դեմ պատվաստման անցկացման պատրաստականությունից», որը պետք Է դառնա իմունացման խոշորագույն արշավը մայր ցամաքի պատմության մեջ: Այժմ ԱՀԿ-ն գործընկերների հետ աշխատում Է, թե Աֆրիկայում ինչպես անցկացնի իմունացումը COVAX միջազգային մեխանիզմի օգնությամբ, որն ստեղծվել Է արդարացի հիման վրա պատվաստանյութերով բոլոր երկրների ապահովման նպատակով:

Ենթադրվում Է, որ COVAX-ի միջոցով սկզբնական փուլում կորոնավիրուսից պաշտպանություն կարող Է ստանալ մայր ցամաքի բնակչության 20 տոկոսը: Աֆրիկայի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների տնօրեն Ջոն Նկենգասոնգն անցյալ շաբաթ հայտարարել Է, որ մայր ցամաքին կպահանջվի շուրջ 1,5 միլիարդ դոզա պատվաստանյութ մեկ մարդուն երկու դոզա հաշվարկով՝ կոլեկտիվ իմունիտետի ստեղծման համար բնակչության 60-տոկոսանոց ընդգրկման հասնելու նպատակով: Նրա խոսքով՝ պատվաստումը կարող Է սկսվել 2021 թվականի երկրորդ եռամսայկից ոչ շուտ: ԱՀԿ-ի տարածաշրջանային բյուրոյի տվյալներով՝ նոյեմբերի 30-ի դությամբ, Աֆրիկայում վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 2,16 միլիոնը, իսկ մահացածներինը՝ 51,7 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am