Վիսկոնսինում հաստատել են Բայդենի հաղթանակն այս նահանգում

Armenpress 13:20, 1 Դեկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիսկոնսինում հաստատել են նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակն այս նահանգում՝ ամփոփելով երկու ընտրատարածքներում վերահաշվարկի արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է Վիսկոնսինի ընտրական հանձնաժողովի ղեկավար Էնն Ջեյկոբսը:Վերահաշվարկը կատարվել Է Դեյնի եւ Միլուոքիի ընտրատարածքներում:Այսպիսով, Բայդենը պետք Է շահի նահանգի քվեատուների 10 ձայն: Վիսկոնսինում դեռ սպասվում Է ընտրությունների արդյունքների պաշտոնական հաստատումը:Վերահաշվարկի արդյունքում Բայդենի եւ Դոնալդ Թրամփի տարբերությունը կազմել Է շուրջ 20 հազար ձայն՝ ավելանալով 74 ձայնով:Ինչպես սպասվում Է, գործող նախագահի իրավաբանների թիմը կկարողանա արդյունքները վիճարկել առաջիկա հինգ օրվա ընթացքում: Թրամփն ավելի վաղ խոստացել Էր, որ իր փաստաբանները հայցը կներկայացնեն նոյեմբերի 30-ին կամ դեկտեմբերի 1-ին:Բացի այդ, Վիսկոնսինում դեռ հնարավոր են ընտրությունների արդյունքների շուրջ կուսակցական վեճերը: Ջեյկոբսն ընտրությունների արդյունքների մասին նոյեմբերի 30-ին հայտարարություն Էր արել սեփական անունից այն դեպքում, երբ նահանգի ընտրական հանձնաժողովի լրիվ կազմը, ներառյալ հանրապետականները, հավաքվելու Է միայն դեկտեմբերի 1-ին:Պետության ղեկավարի ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները հաղթող են հայտարարել Բայդենին: Աշխարհի բազմաթիվ ղեկավարներ արդեն շնորհավորել են նրան:Դրա հետ մեկտեղ Թրամփը հայտարարել Է, որ ընտրությունները դեռ հեռու են ավարտվելուց, նա մտադիր Է սեփական հաղթանակը պահանջել դատարաններում: ԱՄՆ-ի ղեկավարի իրավաբանները մի շարք հայցեր են ներկայացրել՝ պահանջելով կասեցնել կամ վերահաշվել ձայները, ինչպես նաեւ հետաքննել ենթադրյալ խախտումները մի շարք նահանգներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am