Ավարտվել է Ոսկեպարի սկզբից մինչև Բաղանիս շրջանցիկ մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը

Armenpress 11:40, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սկզբից մինչև Բաղանիս գյուղ նոր շրջանցիկ մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը (հատված կմ0+000-կմ0+813, կմ0+000-կմ0+118)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ադս հատվածը կառուցվել է երկու համայնքները միացնող ճանապարհն անվտանգ դարձնելու համար։ Իրականացվել են մեծ ծավալով հողային աշխատանքներ‚ տեղադրվել են ջրահեռացման խողովակներ‚ ասֆալտբետոնե ծածկ‚ կատարվել են այլ աշխատանքներ։

Շրջանցիկ այս ճանապարհահատվածը կառուցվել է «Ճանապարհ» ՍՊԸ-ի կողմից և ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am