1000х90.jpg (78 KB)

Կյանքից հեռացել է Գորիսի դրամատիկական թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը

Armenpress 10:56, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի հարազատներին ու ընկերներին։ Մենք շնորհակալ ենք քեզ: Քո արվեստի և մարդ տեսակի պակասը շատ ենք զգալու: Աստված հոգիդ պահի լույսերի և խաղաղության մեջ: Մեր սիրելի՛ դերասան, հանգչիր խաղաղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Սեյրան Մկրտչյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 24-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:

Սովորել է Գորիսի թիվ 2 միջն. Դպրոցում: 1981-1985 թվականներին ընդունվել և ավարտել է ՀՀ մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի ֆակուլտետը: Անդամակցել է «Եղիցի լույս» գրական խմբին: 1989 թվականից աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am