Անհետ կորած 24-ամյա Անահիտ Մեսրոպյանը հայտնաբերվել է

Armenpress 10:48, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հոկտեմբերի 29-ից  որպես անհետ կորած որոնվում էր 24-ամյա Անհահիտ Մեսրոպյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 30-ին, ժամը 12.00-ին, բաժին է ներկայացել Ա. Մեսրոպյանը և հայտնել, որ տնից բացակայության ժամանակահատվածում գտնվել է ՀՀ տարբեր մարզերում:

Կատարվում է նախաքննություն:

`


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am