Ռուս խաղաղապահներն ապահովում են ավտոտրանսպորտի և քաղաքացիների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Armenpress 10:14, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները իրականացնում են իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման շուրջօրյա մոնիթորինգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով, սննդամթերքի և տարբեր իրերի տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման առաջադրանքները կատարող շինարարական բրիգադների անվտանգությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am