Մխիթարյանը` «Ռոմա»-ի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ

Armenpress 21:45, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է ճանաչվել «Ռոմա»-ի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ն իր պաշտոնական կայքում սկսել է քվեարկություն ամսվա լավագույնին ընտրանելու համար: Հավակնորդները 4 ֆուտբոլիստներն են` Մխիթարյան, Պեդրո, Իբանեզ, Սպինացոլա: Քվեարկությունը նախատեսված է մինչև դեկտեմբերի 3-ին:

Հայաստանի ազգային թիմի ավագը «Ռոմա»-ի կազմում նոյեմբերին մասնակցել 6 խաղի և դարձել է 6 գնդակի հեղինակ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am