Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոց փակելու ակցիայի 33 մասնակցի

Armenpress 20:33, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոց փակելու ակցիայի մասնակից 33 քաղաքացու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանությունից հայտնեցին, որ 33 քաղաքացի բերման է ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող ակցիայի մասնակիցները փորձել էին փակել Մաշտոցի պողոտան՝ Օպերայի հարակից տարածքը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել, բերման ենթարկել ոմանց:

Դրանից հետո ակցիայի մասնակիցներըը շարժվել էին կենտրոնական այլ փողոցներ, հավաքվել կառավարության շենքի դիմաց:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am