Իտալիայի 101-ամյա բնակչուհին երեք անգամ վարակվել Է կորոնավիրուսով

Armenpress 17:30, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Լոմբարդիա հյուսիսային մարզի Արդենո փոքրիկ քաղաքի բնակչուհի Մարիա Օրսինգերը, որի 101-ամյակը լրացել Է հուլիսին, արդեն երեք անգամ վարակվել Է կորոնավիրուսով, բայց, չնայած դրան, իրեն լավ Է զգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Առաջին անգամ ծեր կնոջ մոտ հիվանդությունը հայտնաբերվել Է փետրվարին, երբ COVID-19-ի համաճարակն Իտալիայում նոր Էր սկսվել, եւ դրա հիմնական օջախները գտնվում Էին հենց Լոմբարդիայում:

«Մայրիկին տեղափոխեցին հիվանդանոց, բայց արդեն այն ժամանակ բժիշկներն ինձ ասացին, որ բոլոր տարեց հիվանդներից ոչ ոք այսչափ թեթեւ չի տարել այդ հիվանդությունը: Նրա մոտ փաստորեն չի եղել ջերմություն, եւ նա ինքնուրույն Էր չնշում: Սակայն երկու ամիս առաջ նրան կորոնավիրուսի նոր թեստ արեցին, որը կրկին դրական արդյունք ցույց տվեց»,- La Provincia di Sondrio թերթին պատմել Է երկարակյաց բնակչուհու դուստրերից մեկը՝ Կառլան: Սեպտեմբերին, երբ Ապենիններում եկավ կորոնավիրուսի երկրորդ ալիքը, Օրսինգերը կրկին հայտնվեց հիվանդանոցային մահճակալին: Հարազատների տեղեկություններով, այս անգամ նա ոչ բարձր ջերմություն ունեցավ, բայց ընդհանուր առմամբ հիվանդությունն անցավ բավականին թեթեւ ձեւով: Նա հիվանդանոցում մնաց 18 օր:

Նրան այստեղ «Մարիա տատիկ» Էին կոչում: Բուժաշխատողների խոսքով, այդ փոքրիկ եւ փխրուն կինը, որը հիրավի երկաթյա բնավորություն ունի, երբեք ոչ մի բանից առանձնապես չի գանգատվել: Բացասական թեստից հետո տատիկին դուրս են գրում հիվանդանոցից եւ նա վերադառնում Է տարեցների համար նախատեսված տուն, որտեղ ապրում Է արդեն վեց տարի: «Անցած շաբաթ մեզ զանգահարեցին եւ ասացին, որ կորոնավիրուսի ընդհանուր ստուգման ընթացքում մայրիկի թեստը վերստին դրական արդյունք Է գրանցել: Այս անգամ նա միակ ախտահարվածն Էր: Բայց նա ընդհանրապես ոչ մի ախտանշան չունի, իրեն լավ Է զգում, նույնիսկ չի կորցրել ախորժակը: Գործող կանոնների համաձայն, մենք դեռ չենք կարող նրան տեսակցել, բայց, իհարկե, սպասում ենք հանդիպման»,-պատմել Է դուստրը:

Մարիա Օրսինգերը ծնվել Է 1919 թվականի հուլիսի 21-ին, գյուղացու ընտանիքում՝ իսպանական գրիպի համավարակի ամենաբուռն շրջանում: Սակայն նա «իսպանականով» չի հիվանդանցել, բայց կնոջը բաժին են ընկել բազմաթիվ այլ փորձություններ, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Պատերազմի ժամանակ նա ամուսնացել Է եւ վեց զավակ ունեցել, ինչպես նաեւ որդեգրել Է ամուսնու առաջին ամուսնությունից երկու երեխաների: Իր ողջ կյանքի ընթացքում «Մարիա տատիկն» աչքի Է ընկել գերազանց առողջությամբ: Երեխաների խոսքով, նա իր լավագույն դեղամիջոցը համարել Է աշխատանքը: Միակ բանը, որ նրան տհաճություններ Է պատճառում, խլությունն Է: Իտալացի բժիշկները COVID-19-ի համավարակի ժամանակ քանիցս արձանագրել են կորոնիավիրուսով կրկնակի վարակման դեպքեր: Դրա հետ մեկտեղ փորձագետները չեն բացառում, որ առանձին թեստեր կարող են ոչ ստույգ արդյունք տալ եւ հակառակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am