«Ուրալյան ավիաուղներ»-ը սկսել է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթերը

Armenpress 16:47, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը նոյեմբերի 30-ին սկսել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը:

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան)-Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) երթուղով չվերթերը վերսկսել էր նոյեմբերի 26-ից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am