1000х90.jpg (78 KB)

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 356 նոր դեպք. ապաքինվել է 1078 քաղաքացի

Armenpress 11:08, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135124 դեպք, որոնցից 108442-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23976 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 1098 թեստավորում (թեստավորումների քանակի քիչ լինելը պայմանավորված է շաբաթ և կիրակի օրերի հետ), իսկ ընդհանուր առմամբ` 510127 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 356 նոր դեպք և 1078 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2164 (ավելացել է ևս 22-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 542 է:

Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am