Brent նավթի գինը 1,1 տոկոսով ընկնում է ՕՊԷՔ+-ի հանդիպման շուրջն անորոշության պայմաններում

Armenpress 11:02, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ICE սակարանում 2021 թվականի փետրվարի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքը սակարկությունների ընթացքում 1,1 տոկոսով իջնում Է՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 47,72 դոլար, վկայում են Երեւանի ժամանակով 08:53-ի տվյալներով սակարկությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

WTI նավթի ապառնագրի արժեքն իջնում Է 1,27 տոկոսով եւ գտնվում Է մեկ բարելի դիմաց 45,16 դոլարի նշագծում:

Նոր տարաձայնությունների սպառնալիք Է կախվել ՕՊԷՔ+-ի համաձայնագրի վրա այն բանից հետո, երբ մոնիթորինգային կոմիտեի անդամները հերթական անգամ չկարողացան համաձայնության գալ այն հարցի շուրջը, թե աշխարհին որքան նավթ կպահանջվի կորոնավիրուսի երկրորդ ալիքի շրջանում: Թեեւ նոյեմբերի 29-ին նախարարներն այդպես Էլ միասնական կարծիքի չհանգեցին այն մասին, թե անհրաժեշտ Է ադյոք նավթի հանույթի կրճատման գործող մակարդակը երկարաձգել եւս 3 – 6 ամսով: Նոյեմբերի 30-ին ՕՊԷՔ-ի երկրները կրկին կքննարկեն 2021 թվականի համար նավթի հանույթի հարցը ներքին տարաձայնությունների ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am