«Արսենալը» Լոնդոնում զիջեց «Վուլվերհեմթոնին»

Armenpress 01:34, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անգլիայի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում «Արսենալը» Լոնդոնում ընդունեց «Վուլվերհեմթոնին»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հյուրերին հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով: «Զինագործների» կազմում միակ գնդակը հեղինակեց Գաբրիելը, իսկ «Վուլվերհեմթոնից» արդյունավետ հարվածները կատարեցին Նետոն և Պոդենսը:

Այս տուրից հետո «Արսենալը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 14-րդն է,  «Վուլվերհեմթոնը» 6-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am