Հեմիլթոնը հաղթեց «Ֆորմուլա 1»-ի Բահրեյնի Գրան Պրիում

Armenpress 23:28, 29 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ֆորմուլա 1»-ի «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը հաղթեց Բահրեյնի Գրան Պրիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հեմիլթոնին հաջորդեց «Ռեդ Բուլ»-ից Մաքս Ֆերշտապենը, իսկ եռյակը եզրափակեց նորից «Ռեդ Բուլ»-ից Ալեքսանդր Ալբոն:

Ավելի վաղ` նոյեմբերի 15-ին հայտնի էր դարձել, որ «Ֆորմուլա 1»-ի «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը դարձավ աշխարհի 7-ակի չեմպիոն: Հեմիլթոնը հաղթել էր Թուրքիայի Գրան Պրիիում և իր կարիերայի ընթացքում 7-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն` հավասարվելով լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերին: Լուիս Հեմիլթոնն առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց 2008 թվականին: 35-ամյա Հեմիլթոնն Ֆորմուլա 1-ում հանդես է եկել «Մակլարեն» և «Մերսեդես» թիմերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am