Սարգիս Ադամյանը չմասնակցեց «Մայնց»-«Հոֆենհայմ» խաղին

Armenpress 22:58, 29 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 9-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց «Մայնց»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Մայնց»-ի ֆուտբոլիստները: Սակայն «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստները երկրորդ կեսում վերականգնեցին հաշվի հավասարությունը և ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը հայտավորված չէր խաղին:

Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 9-րդն է, իսկ «Մայնցը»` 16-րդը: Առաջատարը Մյունխենի «Բավարիա»-ն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am