«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվեց և հաղթեց «Սաուդհեմթոն»-ին

Armenpress 20:18, 29 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվեց «Սաուդհեմթոն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կարմիր սատանաներին» հաջողվեց ոչ միայն խուսափել պարտությունից, այլ նաև հաղթանակ կորզել: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Սաուդհեմթոն»-ին 3:2 հաշվով: Բրունու Ֆերնանդեշի և  Էդինսոն Կավանիի դուբլը հաղթանակ բերեց մանկունյանցիներին: «Սաուդհեմթոն»-ից աչքի ընկան Յան Բեդնարեկը և Ջեյմս Ուորդ-Պրաուսը:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է, իսկ «Սաուդհեմթոն»-ը` 5-րդն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am