«Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթեց «Օսասունա»-ին

Armenpress 19:00, 29 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Օսասունա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կատալոնական ակումբը գերազանցեց մրցակցին խոշոր`4:0 հաշվով: «Բարսելոնա»-ի կազմում աչքի ընկան Մարտին Բրեյթուեյթը, Անտուան Գրիզմանը, Ֆիլիպե Կոուտինյոն և Լիոնել Մեսսին, ով իր գոլը նվիեց արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը Մարադոնային, որը կյանքից հեռացել էր օրեր առաջ:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն մրցաշարային աղյուսակում միայն 7-րդն է, իսկ «Օսասունա»-ն` 15-րդը: Լա լիգայի առաջատարները «Ռեալ Սոսյեդադ»-ը և «Ատլետիկո»-ն են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am