«Ուրարտու»-ն մեկ միավորի տարբերությամբ զիջեց «Մեդ Ֆոքսիս»-ին. Բասկետբոլի Ա լիգա

Armenpress 18:34, 29 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Ուրարտու»-«Մեդ Ֆոքսիս» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 86-85 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին 2 քառորդում հաղթեց Պողոսյանի թիմը, իսկ մյուս 2 քառորդում ուժեղ էր «Մեդ Ֆոքսիսը»:

Խաղում ամենաարդյունավետը «Մեդ Ֆոքսիսից» Լիսթր Անտուանն էր՝ վաստակած 24 միավորով: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:

13 տուրից հետո «Մեդ Ֆոքսիսը» ունի 25 միավոր և «Վահագնի Սիթիի» հետ կիսում է առաջին հորիզոնականը, իսկ «Ուրարտուն» 23 միավորով երրորդն է:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am