Երևանում երթի մասնակիցները նամակ են հանձնել Ռուսաստանի դեսպանությանը

Armenpress 14:29, 29 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 29-ին անցկացված երթի մասնակիցները, որոնց թվում են մի շարք մտավորականներ, նամակ են հանձնել Ռուսաստանի դեսպանությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երթը մեկնարկել է Ազատության հրապարակից։ Ըստ կազմակերպիչների ավելի վաղ տարածած հայտարարության, երթի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին՝ մասնավորապես անհետ կորածների և գերիների վերադարձի հարցում,  և նրանց ձայնը հասցնել միջազգային կառույցներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am