Բայրամյանի գոլը նպաստեց «Ռոստով»-ի հաղթանակին

Armenpress 22:31, 28 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում «Ռոստով»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց Մոսկվայի «Դինամո»-ին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոստով»-ը տանըն ընդունելով «Դինամո»-ին գերազանցեց 4:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Պորեն Բայրամյանն, ով «Ռոստով»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին, դարձավ նաև գոլի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Ռոստով»-ը մրցաշարային աղյուսակում 3-րդն է: «Դինամո»-ն միայն 5-րդն է: Առաջատարները ԲԿՄԱ-ն և «Զենիթ»-ն են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am