ՖԻՖԱ-ն անդրադարձել է Երևանի «Արարատ»-ի հաջողությանը

Armenpress 22:10, 28 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը պատմել է  Երևանի լեգենդար «Արարատ» ֆուտբոլային ակումբի հաջողությունների մասին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը: Fifa.com-ը «Հայաստանի երկարատև պայքարը հաջողության համար» վերնագրով հայկական ֆուտբոլի պատմության վերաբերյալ հոդված է հրապարակել։ Այստեղ առաձին հատված է հատկվացվել 70-ական թվականների «Արարատի» հաղթանակներին:

Հաջողությունների տասնամյակ. Հայկական ֆուտբոլը հաջողությունների առաջին համը զգաց 70-ականներին, երբ երկիրը նախկին ԽՍՀՄ մաս էր կազմում: Այդ ժամանակահատվածում Հայաստանի դրոշը ծածանում էր Երևանի «Արարատը»: 1935 թվականին հիմնված մայրաքաղաքային ակումբը վերջ դրեց ռուսական և ուկրաինական ակումբների երկար տարիներ տևած գերիշխանությանը: 1936-ից 1965 թվականներին «Դինամո», «Սպարտակ», ԲԿՄԱ և «Տորպեդո» մոսկովյան քառյակը նվաճել էր բոլոր չեմպիոնական տիտղոսը, բացառությամբ երկու դեպքի: Այնուհետև սկսվեց Կիևի «Դինամոյի» հաղթարշավը: Թիմը 60-ականների կեսերից մինչև 70-ականների կեսերը վեց անգամ նվաճեց չեմպիոնությունը:

Երևանի «Արարատն» առաջնությունում հաղթելու իր ուղին գծեց 1973-ին։ Այդ մրցաշրջանում նրանք գլխավերևում բարձարցրեցին նաև Սովետական գավաթը՝ ձևակերպելով բացառիկ դուբլ։ Նրանց հաջողությունն իսկապես շոկային էր։ «Արարատը» առաջատար չէր համարվում, սակայն նրանց խաղը տարբերվում էր մրցակիցներից։ Ի տարբերություն Կիևի և Մոսկվայի մեծ ակումբների, որոնք աչքի էին ընկնում տակտիկական կարգապահությամբ և արագ փոխանցումներով, «Արարատի» գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը խրախուսում էր, որպեսզի իր թիմի ֆուտբոլիստներն դրսևորեին իրենց և գնդակով խաբկերի դիմեին։ Նրանք աշխատում էին որպես միասնական թիմ և չունեին իրական աստղեր։

«Արարատը» հաջողությունների հասավ նաև միջազգային ասպարեզում։ 1974/75 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի խաղարկությունում նրանք առաջին փուլում պայքարից դուրս մղեցին նորվեգական «Վիկինգին», իսկ երկրորդ փուլում՝ «Քորք Սելթկին»։ Երրորդ փուլում «Արարատի» մրցակիցն էր գերհզոր Մյունխենի «Բավարիան», որին առաջնորդում էր Ֆրանց Բեկենբաուերը, իսկ թիմում կային 1974-ին Գերմանիայի կազմում Աշխարհի չեմպիոն դարձած մի շարք ֆուտբոլիստներ։

Չնայած նրան, որ «Բավարիան» ընդհանուր հաշվով 2:1 հաշվով հաղթանակ տարավ, հայ ֆուտբոլիստներն, այնուամենայնիվ, 1:0 հաշվով հիշարժան հաղթանակ տարան պատասխան խաղում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am