Երևանում մի խումբ արվեստագետներ բողոքի ակցիա են իրականացնում հայ գերիներին վերադարձնելու պահանջով

Armenpress 14:45, 28 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մի խումբ արվեսստագետներ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով միջազգային կառույցներին ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիայի կազմակերպիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը նշեց, որ բոլոր միջազգային կառուցներից պահանջում են ստիպել ադրբեջանական կողմին՝ ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիներին պատվազրկել Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին:

Դերասան Հրանտ Թոխատյանը իր ելույթում խնդրեց բոլորին բարձրացնել այս խնդիրները ավելի ակտիվ ու ինտենսիվ:

«Որքան շատ գնա մեր բողոքը միջազգային ատյաններ, միգուցե, վայրկյան առաջ կարողանանք լուծել մեր տղաների հարցը: Եկեք սկսենք»,- ասաց Թոխատյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները որոշում կայացրեցին նոյեմբերի 29-ին ժամը 12:00-ին երթ կազմակերպել` ձեռքներին պահելով Ադրբեջանում գտնվող հայ գերիների նկարները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am