ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

Armenpress 13:00, 28 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի կայքէջից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն ՄհերիԽաչատրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- նշված է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am