Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 127 հազարից ավելի է

Armenpress 12:29, 28 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում, վերջին տվյալների համաձայն,  գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 4 հազար 472 նոր դեպք: Մահերի թիվն ավելացել է 34-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ կորոնովիրուսի հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 127 հազար 942 է: Վերականգնվածների թիվը կազմում է 106  հազար 328:

Համավարակի ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 195 մարդ: Կարանտինի մեջ է գտնվում 2 հազար 76 մարդ: Ստացիոնար վերահսկողության տակ է 6 հազար 286-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am