1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

Armenpress 10:44, 28 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոթքի ոսկու հանքավայրը հայտնի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում եւ ընդմիջումներով մշակվել է մինչեւ 4-րդ դար։ Ըստ ԽՍՀՄ գիտական շրջանակների ներկայացրած տեղեկատվության` ՀԽՍՀ տարածքում էր գտնվում Կովկասի ոսկու հաշվառված պաշարների 80 տոկոսը: Հետազոտված պաշարները բնութագրվում են մի քանի հարյուր տոննա մաքուր ոսկու համարժեքով: Հայաստանում ամենամեծ ոսկու հանքավայրը հենց Սոթքինն է։ Վերջին անգամ այս հանքավայրի ոսկու պաշարները գնահատվել են 8 տարի առաջ։ Հանքավայրի անձնագրի տվյալներով, այստեղ 133,5 տոննա ոսկի կա։

Սոթքի հանքադաշտում նաեւ ոսկեբեր ցրոններ են հայտնաբերվել։ Հասկանալու համար, թե ինչ ասել է ոսկեբեր ցրոն, մեկ այլ տեղեկություն տանք։ Ցրոնը հայկական հին տոմարի ամիսների 25-րդ օրվա անվանումն է։ Այն նաեւ Ծիր կաթինի օր են համարում։ Նշանակում է՝ ցրված, սփռված, տարածված։ Այսինքն՝ հանքում ոսկուց բացի կան նաեւ ոսկեբեր սփռվածքներ: Բայց ոսկուց բացի այստեղ նաեւ արդյունաբերական նշանակության արծաթ եւ ուղեկից այլ տարրեր կան։ Ըստ մեր երկրաբանական ֆոնդի՝  նաեւ սելեն եւ թելուր։ Իսկ ոսկին, ինչպես մասնագետներն են ասում, գտնվում է բնածին վիճակում՝ տարաչափ հատիկների ձեւով եւ սուլֆիդային միացությունների մեջ՝  ցրված, մանրացված ոսկու ձևերով։ 1976-ից շահագործվում է բաց եւ ստորգետնյա եղանակներով։

Հիմա՝ այս օրերի համար կարեւոր մի բան շեշտենք․ ԽՍՀՄ տարիներին հանքը միշտ շահագործվել է միայն Խորհրդային Հայաստանի կողմից («Հայոսկի» ՊՓԲԸ)։ Մինչդեռ այսօր այս հանքավայրը կիսով չափ մերն է, կիսով չափ թշնամունը: Ինչ խնդիրներ կարող են ծագել…»:

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am