«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հանցավոր գործողություններին՝ համարժեք գնահատականներ

Armenpress 10:50, 28 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրադադարի հայտարարության կնքումից հետո բոլոր գրաված եւ վերադարձված տարածքներում թշնամին ծածանում է երկու դրոշ՝ թուրքական եւ ադրբեջանական: Այս երեւույթը մերկացնում է հրահրված պատերազմի իրական դեմքը՝ այն, որ Արցախի պաշտպանության բանակի դեմ  կռվում էին երկու կանոնավոր բանակ եւ ջիհադիստ ծայրահեղականների ստորաբաժանումները: Այդ գործողությունները պետք է ստանան համարժեք գնահատականներ՝ հենց միջազգային իրավունքի շրջանակներում եւ համապատասխան հարթակներում: Նման գործընթացներին ընթացք տալն այսօր առաջին հերթին կարեւորվում է Արցախի նկատմամբ Թուրքիայի հետագա քայլերը զսպելու առումով: Այն կարեւոր է նաեւ Արցախի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում ներգրավվելու էրդողանի ձգտումներն արգելափակելու առումով»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am