Տավուշի մարզի 7 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը կեղծ են

Armenpress 19:57, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի յոթ գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին լրատվամիջոցներում տարածվող լուրերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս հրապարակում եմ մեր պաշտոնական հայտարարությունը և խնդրում եմ ուշադրություն չդարձնել ադրբեջանական լրատվություն տարածող հրապարակումներին»,- գրել է նա:

Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածել, որ Տավուշի մարզի յոթ գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am