Արմեն Ղևոնդյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

Armenpress 17:54, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

Մինչ այս Արմեն Ղևոնդյանը զբաղեցնում էր Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am