Լուկաշենկոն հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում չի առաջադրվի նախագահի պաշտոնում

Armenpress 17:04, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԲԵԼՏԱ: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում նոր Սահմանադրության ընդունման դեպքում չի առաջադրվի նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լուկաշենկոն ասել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զրույցում:

«Ոչ մի Սահմանադրություն ես ինձ համար չեմ գրում: Նոր Սահմանադրությամբ ես արդեն, որպես նախագահ ձեզ հետ չեմ աշխատի»,- ասել է Լուկաշենկոն:

Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994թ.-ից: Նա Բելառուսի առաջին և միակ նախագահն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am