Citgo-ի վեց ղեկավարների բանտարկության են դատապարտել Վենեսուելայում

Armenpress 16:38, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի Գերագույն դատարանը բանտարկության Է դատապարտել Citgo Petroleum Corp. ընկերության՝ վենեսուելական PDVSA պետական նավթային կորպորացիայի դուստր կառույցի, բարձրագույն ղեկավարության վեց ներկայացուցիչների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը:

Մեղադրյալներին դատարանը մեղավոր Է ճանաչել կոռուպցիայի մեջ եւ բանտարկության Է դատապարտել 8-ից մինչեւ 13 տարի ժամկետով:

Դատապարտյալներից հինգն ունեն ամերիկյան քաղաքացիություն, մեկն ունի ԱՄՆ-ի մշտական բնակչի կարգավիճակ: Գործակալության տվյալներով՝ Citgo Petroleum Corp. ընկերության բարձրագույն ղեկավարության վեց ներկայացուցիչները 2017 թվականի նոյեմբերին բյուջետային խորհրդակցության Էին կանչվել Կարակաս:

Այնտեղ նրանք ձերբակալվել են կոռուպցիայի մեջ մեղադրանքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am