1000х90.jpg (78 KB)

ՉԺՀ-ում արդյունաբերական ձեռնարկությունների շահույթը հոկտեմբերին տարեկան հաշվարկով աճել Է 28 տոկոսով

Armenpress 15:22, 27 Նոյեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արդյունաբերական ձեռնարկությունների շահույթն ընթացիկ տարվա հոկտեմբերին 28,2 տոկոսով՝ մինչեւ 642,9 յուանով (97,79 մլրդ դոլար) ավելացել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 27-ին հաղորդել Է ՉԺՀ-ի Պետական վիճակագրական վարչությունը (ՊՎՎ): Սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել Է 10,1 տոկոս:ՊՎՎ-ի տվյալներով՝ 2020 թվականի հունվար-հոկտեմբերին շահույթի աճն առաջին ինն ամսում տարեկան հաշվարկով կազմել Է 0,7 տոկոս՝ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ 2,4 տոկոսով անկումից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am